Ոստիկանությունը հրապարակել է այսօր՝ օգոստոսի 13-ին, հիվանդանոցում մահացած ոստիկանության ենթասպայի լուսանկարն ու կենսագրական տվյալներ:

Պարեկապահակային գնդի տարածքում հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով ծանր վիրավորվելուց 27 օր անց մահացած Գագիկ Մկրտչյանը ոստիկանության համակարգ էր ընդունվել 1993թ. նոյեմբերին:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության՝ ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը 45 տարեկան էր, վեցամյա որդի ուներ։

Նշենք, որ ոստիկանը կրծքային-որովայնային հրազենային վիրավորում  էր ստացել  եւ գտնվում էր «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում։  Վնասվել էին լյարդը, բարակ եւ հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաեւ թոքերը։ Ավելի ուշ Մկրտչյանը տեղափոխվել էր «Աստղիկ» ԲԿ, քանի որ նաեւ հեմոդիալեզի անհրաժեշտություն էր առաջացել: