Օգոստոսի 13-ին, ժամը 19.28-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սասունցի Դավթի փողոցի վերջնամասում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սասունցի Դավթի փողոցի թիվ 76 տան մոտակայքում «Daewoo» մակնիշի 34 SF 651 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Ք.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակի հենասյանը. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:

Վարորդին շտապօգնության աշխատակիցները` տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով հոսանքազրկվել է ավտոմեքենան եւ փակվել գազի բալոնի փականը: