Կոտայքի մարզում այսօր՝ օգոստոսի 13-ին մահվան ելքով ավտովթարից տուժած 28-ամյա տղայի վիճակը լավ է, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Արմենիա» ԲԿ-ից, որտեղ նա այժմ գտնվում է:
Հարություն Թորոսյանը ծնոտի եւ ոտքի թաթի կոտրվածք ունի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին 34-ամյա Խաչիկ Ֆահրադյանի վարած 2106 մակնիշի մեքենայով դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու հարվածել ծառին: Խաչիկ Ֆահրադյանը մահացել է, 28-ամյա ուղեւոր Հարություն Թորոսյանը վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Խաչիկ Ֆահրադյանը Նոր Հաճըն քաղաքի բնակիչ էր:





























