Հանրապետության տարածքում օգոստոսի 15-ին Շիրակում, Լոռիում ,Տավուշում օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում օգոստոսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +22+24, իսկ վաղը ցերեկը՝ +34+35 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +23+28,

Կոտայքում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +23+28,

Գեղարքունիքում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +23+28,

Լոռիում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +25+30,

Տավուշում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +29+34,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +23+28,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +19+24, ցերեկը`+34+35,

Արարատում՝ գիշերը` +19+24, ցերեկը`+34+35,

Արմավիրում՝ գիշերը` +19+24, ցերեկը`+34+35,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +23+28,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +19+24, ցերեկը`+34+35,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +17+22, ցերեկը` +33+35,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+29,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +18+21, ցերեկը՝ +31+34: