Ադրբեջանի իշխանությունները Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակին պաշտոնապես ծանուցել են, որ տղամարդը հատել է հայ–ադրբեջանական սահմանը։ Այս մասին  NEWS.am–ին հայտնեցին Երեւանում ԿԽՄԿ պատվիրակությունից։

«Մեր մանդատի սահմաններում մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք»,– ասել են պատվիրակությունից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ 61-ամյա Հենրիկ Աղեկյանը  հատել է սահմանը եւ հայտնվել ադրբեջանական կողմում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Աղեկյանը Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում է։ Աղեկյանը հոգեկան շեղումներ ունի, նախկինում նա հաճախ է կորել տնից։Այս անգամ նա տնից դուրս էր եկել մեկ շաբաթ առաջ եւ չէր վերադարձել։