2-ամյա Իրինան արդեն մեկ տարի է՝ պայքարում է լյարդի հիվանդության դեմ, որի պատճառը Հայաստանում բժիշկները հայտնաբերել չեն կարողանում:
«Երեխային նախորդ տարվա օգոստոսի տարել էինք քաղաքից դուրս, մոծակները կծել էին: Դրանից հետո վատառողջացավ, դեղնախտի նախանշաններ էին մոտը: Տարանք, ստուգեցին, պարզվեց՝ ոչ մի վիրուս չկա: Հետո էլի ստուգեցին, անալիզներ արեցին, ախտորոշվեց քրոնիկ հեպատիտ, բայց չճշտված էթոլոգիայով»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց երեխայի մայրը՝ Արփինե Տոնոյանը:
Մեկ տարվա ընթացքում փոքրիկ Իրինան արդեն 5 անգամ բուժման ստացիոնար կուրս է անցել հիվանդանոցում, 3 անգամ հորմոնալ դեղեր է ստացել:
«Լյարդի ցուցանիշը շատ բարձր է, երբ դեղերը ստանում է, նվազում են ցուցանիշները, հետո էլի բարձրանում են»,- ասաց մայրը:
Հայաստանում, Իրինային բուժելն անհնար է այնքանով, որ այստեղ հնարավոր չի եղել պարզել հիվանդության էթոլոգիան:
«Քանի դեռ երեխայի վիճակը կայուն է, բժիշկները խորհուրդ են տալիս շտապ հետազոտվել եւ հետագա բուժումը շարունակել արտերկրում»,- ասաց երեխայի մայրը:
Իրինայի հետազոտումը եւ բուժումը Գերմանիայում անցկացնելու համար 22.000 եվրո է անհրաժեշտ:
Իրինայի մայրիկի՝ Տոնոյան Արփինեի անունով Արդշինբանկում հաշվեհամար է բացվել.
2471202114350000 AMD
2471202114350010 EUR
2471202114350020 RUR
2471202114350030 USD
































