Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 14-ին, ժամը 19-ին, Վարդանիձոր գյուղում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Ռուզաննա Ս.-ն։

Նա օգոստոսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով):

Խափանման միջոցը՝ կալանք: