Օգոստոսի 13-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Ազատության պողոտայի թիվ 10 շենքի մոտ հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Ալեն Գ.-ն։

Նա օգոստոսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):

Խափանման միջոցը` կալանք: