ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով օգոստոսի 14-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ժամանել են նաեւ Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովի գլխավորած պատվիրակությունը, Ղրղզական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ռաիմբերդի Դույշենբիևի գլխավորած պատվիրակությունը, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Աբդուլխոշիմ Գուլոմզոդայի գլխավորած պատվիրակությունը: