Օգոստոսի 16-ին՝ երեկոյան ժամերին,  հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-ին կնվազի 2-3 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում օգոստոսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +17+19, իսկ վաղը ցերեկը՝ +34+35 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +24+28,

Կոտայքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +24+28,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը` +24+28,

Լոռիում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +21+25,

Տավուշում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +28+33,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +24+28,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +17+19, ցերեկը՝ +32+34,

Արարատում՝ գիշերը`  +18+21, ցերեկը` +34+35,

Արմավիրում՝ գիշերը` +18+21, ցերեկը` +34+35,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը +8+13, ցերեկը` +24+28,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +18+21, ցերեկը` +34+35,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +17+21, ցերեկը`+30+35,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +21+26,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +17+19, ցերեկը՝ +28+31։