Հայաստանին ասես դուրս են մղում տարածաշրջանային իրադարձություններից եւ նախագծերից: Այդ մասին օգոստոսի   15-ի մամուլի ասուլիսին հայտնել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:   

Նրա խոսքով, արժե ուշադրություն դարձնել ոչ թե Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, այլ ռուսաստանյան նախագահի հանդիպումներին Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հետ:  «Ակնհայտ է, որ քաղաքական մեծ շահերի բախում է տեղի ունենում: Ըստ էության, ներկայումս տարածաշրջանում ստեղծված իրավիճակը անբարենպաստ է Հայաստանի համար», - ընդգծել է Բոստանջյանը:   

Անդրադառնալով Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակին, տնտեսագետն ընդգծել է, որ երկրի կառավարման համակարգում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ:  «Ոչ թե կոսմետիկ, այլ` արմատական: Հոգեբանական գործոնը եւս դեր է խաղում: Ամբողջ Հայաստանում հոգեբանական անկում է տիրում», - հավելել է Վարդան Բոստանջյանը: