Կոտայքի մարզում այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթարի հետեւանքով ՊՆ-ին պատկանող Sadko մակնիշի ավտոմեքնայի 16 ուղեւորներն էլ հոսպիտալացվել են:

Նրանցից 14-ը գտնվում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, 2-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Զինվորական հոսպիտալից NEWS.am-ին հայտնեցին, որ բուժում ստացողների վիճակը բավարար է ու բավարարին մոտ: Նրանք մարմնի տարբեր մասերի սալջարդեր ունեն, որոշները` կոտրվածքներ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գտնվող տուժածներից մեկը կոնքոսկրի կոտրվածք ունի, մյուսը` ողնաշարի ողի: Նրանց երկուսի վիճակն էլ բավարար է:

Զինծառայողներից 15-ը ժամկետային են, մեկը` պայմանագրային:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտ կողաշրջվել է զինվորների տեղափոխող Sadko մակնիշի ավտոմեքնան եւ զինվորներ են տուժել: