Հայաստանը, ի տարբերություն ԵՏՄ անդամ մյուս երկրների, էներգառեսուրսների առումով ավելի խոցելի է։ Այս մասին օգոստոսի 15-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Եվ բնականաբար, ըստ նրա, Հայաստանի հարկատուների առաջին շարքերում  հենց «Գազպրոմ Արմենիա»–ն է։ «Այդ պատճառով երկրի ֆինանսական ռեսուրսների ապահովման միակ ուղին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է։ Բայց մենք գիտենք, թե ուր են գնում այդ փողերը»,– նշեց Բոստանջյանը։

Տնտեսագետի խոսքով՝ ԵՏՄ մյուս երկրներում, նույնպես գազի եւ էլեկտրաէներգիայի շուրջ վիճակն այնքան էլ լավ չէ։ «Կազմակերպության բոլոր անդամ երկրները պետական բյուջեում գումարի պակասուրդ ունեն։ Դա կապված է գողության եւ անարդյունավետ ծախսերի հետ։ Ռուսաստանում էլեկտրաէներգիայի սակագինը նույնպես բարձրացել է»,– հավելել է Վարդան Բոստանջյանը։