«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ Մհեր Մազմանյանի 6 անչափահաս երեխաներին օգնելու նպատակով կազմակերպված դրամահավաքի արդյունքում հավաքվել է 424 հազար 30 դրամ: Այս մասն NEWS.am-ը տեղեկանում է «Աջակցենք Մհեր Մազմանյանի 6 անչափահաս երեխաներին» ֆեյսբուքյան էջից:
Նշենք, որ դրամահավաքի արդյունքում հավաքված ամբողջ գումարն արդեն փոխանցվելէ Մհեր Մազմանյանի ընտանիքին:
Դրամահավաքը տեղի է ունեցել Երեւանի Հյուսիսային պողոտայում՝ երկու օր:





























