Կոտայքի մարզում օգոստոսի 13-ին մահվան ելքով ավտովթարից մահացած, 34-ամյա Խաչիկ Ֆահրադյանը եւ տուժած, 28-ամյա Հարություն Թորոսյանը զարմիկներ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մրգաշենի գյուղապետ Արամայիս Արամյանը, որի համագյուղացին է Հարությունը:
«Միասին առեւտուր են անում: Տուն վերադառնալիս են եղել դեպքի ժամանակ»,- ասաց գյուղապետը:
Արամայիս Արամյանի խոսքով` Հարությունը պատմել է, որ ինքը քնած է եղել, որբ արթնացել է, արդեն վթարի ենթարկված են եղել, հորաքրոջ տղային մահացած է տեսել:
«Սկզբում Հարությունն է եղել ղեկին, հետո հետ գալու ճամփին հոգնած է եղել, պառկել է քնելու: Չի իմացել` ոնց, հորաքրոջ տղան վարել է մեքենան, գնացել, խփել է ծառին: Հարությունը արթնացել, տեսել է` մեքենան խփած. Խաչիկը մահացած, շոկի մեջ է ընկել»,- պատմեց գյուղապետը:
Հարություն Թորոսյանի վիճակը լավ է:





























