Իտալիայում հայտնի Corriere della Sera եւ մարզական Gazzetta dello Sport թերթերի կայքերը, որոնք լույս են տեսնում Միլանում, հաքերական հարձակման են ենթարկվել: Պարբերականների այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ իրենց կայքէջերը, նաեւ սմարթֆոնների տարբերակները մոտ երեք ժամ ընթերցողներին անհասանելի են եղել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այնուհետեւ թերթերի պորտալներին անգլերենով հաղորդագրություն է հայտնվել՝ «տեղեկատվական հաքերից», որ դրանից առաջ գրոհել է է ֆրանսիական մի շարք լրատվամիջոցների կայքերի, ինչպես նաեւ ԱՄՆ-ում Ջոն Քենեդու անվան NASA-ի կենտրոնի սերվերների վրա:
Corriere della Sera-ն հայտնել է, որ պարբերականի տեխնիկական աշխատակիցներին հաջողվել է լիովին վերականգնել կայքի աշխատանքը:





























