Ռուսաստանը չի խոչընդոտի Հայաստան իրանական գազի արտահանման նախագծին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Իոսիֆ Դիսկինը:
Անդրադառնալով Բաքվում տեղի ունեցած Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ գագաթաժողովին՝ Դիսկինը նշել է. «Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Հայաստանում մեր դաշնակիցները, գործընկերները եւ եղբայրներն ապահովվեն գազով, եւ այդ բանակցությունները չեն ազդի Իրանի դիրքորոշման վրա, որը շահագրգռված է իր գազը Հայաստան արտահանելու հարցում՝ ոչ միայն Վրաստան տարանցմամբ, այլեւ հարավից: Կարծում եմ, որ Ռուսաստանն այդ նախագծին չի խոչընդոտի, չնայած մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ Հայաստանը շարունակի ռուսական գազ ստանալ: Այդ պատճառով չեմ կարծում, որ կարելի է խոսել Հայաստանի քաղաքականության ձախողման մասին»:
Տնտեսագետը հավելել է, որ խոսքն ավելի շատ «շահերի եւ պայմանավորվածությունների հավասարակշռման մասին է»:




























