Երեւանի Բուսաբանական այգում այսօր՝ օգոստոսի 15-ին, հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, ահազանգը ստացվել է ժամը 17.58-ին: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ:

Հիշեցնենք, որ Երեւանի բուսաբանական այգու տարածքում 2015թ. հուլիսի 25-ին բռնվել է հրդեհ, որի հետեւանքով այրվել է 15 հեկտար խոտածածկ տարածք։