Անկարայում Շվեդիայի ժամանակավոր դեսպան Հեդվիգ Կլարա Էրիկա Հոգգ Լոհմը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում Շվեդիայի դեսպանին երկրի ԱԳՆ կանչելը պայմանավորված է եղել Շվեդիայի ԱԳ նախարարի՝ Twitter-ում սկանդալային գրառումով, որտեղ նա կոչ էր արել Թուրքիայի իշխանություններին չեղյալ հայտարարել 15-ից ցածր տարիք ունեցող աղջիկների հետ սեքսը թույլատրող օրենքը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Շվեդիայի ԱԳ նախարարի խոսքերը հարիր չեն ԱԳ նախարարին ու սխալ տեղեկությունների վրա են հիմնված։