Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների դեմ, որին Թուրքիայում մեղադրում են պետական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը:
«Ադրբեջանի տարածքում Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության կողմնակիցների անօրինական գործողությունները կանխելու նպատակով Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով», հայտարարել է Սուլթանովը:
Նրա խոսքով՝ ներկայում քրեական գործի շրջանակում քննչական-օպերատիվ գործողություններ են իրականացվում:





























