Երեւանի Բուսաբանական այգում այսօր՝ օգոստոսի 15-ին, բռնկված հրդեհը մարվել է շուրջ 3 ժամ անց:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, ահազանգը ստացվել է ժամը 17.58-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.31-ին, մարվել՝ 20.46-ին:
Հիշեցնենք, որ Երեւանի բուսաբանական այգու տարածքում 2015թ. հուլիսի 25-ին բռնվել է հրդեհ, որի հետեւանքով այրվել է 15 հեկտար խոտածածկ տարածք։





























