Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երևանի Տիգան Մեծի պողոտայից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին:

Պարզվել է, որ նա թիվ 44 երթուղու ավտոբուսում 1973 թ. ծնված Ալվարդ Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: