Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը:

Բացահայտվել է կողոպուտի՝ 5, գողության՝ 15, խարդախության՝ 4, գույքի դիտավորությամբ ոչնչացման եւ որսագողության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: