Լոռու մարզի Վանաձոր քաղաքում օրերս արտակարգ դեպք է տեղի ունցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Վանաձորի Բաղրամյան փողոցում գտնվող «Հացատնից» մի երիտասարդ կին դանակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա դանակահարության մեջ կասկածվում է մեկ այլ կին։
Նախնական տեղեկություններով կանայք վիճել են, որի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածել է մյուսին՝ պատճառելով մարմնական վնասված։ Դանակի մի քանի հարվածի հետք է եղել տուժողի վրա։
Նշենք, որ տուժողը 22 տարեկան է, իսկ դանակահրության մեջ կասկածվողը՝ 23։ Նշված դեպքով իրավապահները զբաղվում են։ Կատարվում է քննություն։





























