Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն օգոստոսի 16-ին՝ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո, հրաժարվել է պատասխանել 200 մլն դոլարի վարկով Հայաստան զենքի մատակարարման վերաբերյալ հայ լրագրողների հարցին:
Ավելի վաղ ԱԺ արտահերթ նիստի քննարկման ընթացքում պաշտպանության փոխնախարար Արա նազարյանը նշել էր, որ Ռուսաստանից 200 մլն դոլարի վարկով գնված սպառազինության մատակարարման պայմանագիրը 80 տոկոսով կատարվել է: «Համաձայնագրերը կնքված են, գործընթացն իրականացման փուլում է»,- նշել էր Արա Նազարյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով:





























