Օգոստոսի 15-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Ժդանովի փողոցի թիվ 18 հասցեի դիմացից բերման են ենթարկել 1968 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատապարտված Արսեն Ն.-ին:

Խուզարկությամբ նրա մոտ եղած ծխախոտատուփում հայտնաբերվել է երկու գլանակ` լցված յուրահատուկ հոտով կանաչավուն զանգվածով:

Արսեն Ն.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է, այն քաղել է Գյումրիի Ստրոմմաշ թաղամասի մոտերքից, չորացրել եւ մանրացրել է հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: