ԼՂՀ ԱԺ «Վերածնունդ» խմբակցույթունը դեմ է կառավարման համակարգի որեւէ փոփոխության: Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը՝ անդրադառնալով Արցախում առաջարկվող սահմանադրական փոփոխություններին:
«Եթե կառավարման մոդելի փոփոխություն են ուզում կառավարող ուժերը, ապա որեւէ խնդիր չենք տեսնում: Մեզ այլ բան է անհանգստացնում, որպեսզի այդ փոփոխությունները չդառնան իշխանության վերարտադրության ձեւ: Մեզ հատկապես անցումային դրույթներն են հետաքրքրում, որոնք առայժմ հայեցակարգում չկան, բայց առաջիկա նախգծում կլինեն: Հենց դրանք էլ ցույց կտան՝ արդյոք սա արվում է վերարտադրության համար, թե ուղղակի նպատակ է կառավարման մոդել փոխելու, կամ ուղղակի փոփոխւթյուններ անել Սահմանադրության մեջ: Մեր կուսակցությունն ամեն դեպքում փետրվարից մինչեւ այսօր դեմ է որեւէ փոփոխությունների, որովհետեւ գտնում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լեռնային Ղարաբաղում առաջարկվում է նախագահական ու խորհրդարանական կառավարման համակարգերի համակցություն՝ կառավարման նախագահական մոդել, որում նախագահը գործադիր իշխանության ղեկավարը կլինի:





























