Հրապարակված հայեցակարգում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006թ. դեկտեմբերի 10-ի Սահմանադրությունը կարեւոր դեր խաղաց ինքնորոշված Արցախի պետականությունն ամրապնդելու, երկրում իրավական եւ ժողովրդավարական կարգեր հաստատելու գործում: Պարտադրված պատերազմի, զինադադարի պարբերական խախտումների, ինչպես նաեւ լայնածավալ ռազմական գործողությունների պայմաններում Արցախի Հանրապետությունը կարողացավ ստեղծել եւ ամրապնդել անկախ պետությանը բնորոշ կառույցներ եւ հաստատուն կերպով ընթանալ ժողովրդավարական ու իրավական բարեփոխումների ճանապարհով:

Գործող Սահմանադրությունն ապացուցել է իր կենսունակությունը եւ նպաստել սահմանադրաիրավական մի շարք ինստիտուտների ու Լեռնային Ղարաբաղի Հանրա¬պետության՝ ինքնիշխան, ժողովրդավարական եւ իրավական պետության կայացմանը: Այնուամենայնիվ, այս ժամանակահատվածում առաջացել է սահմանադրական նոր¬մերի իրավակարգավորումների հետագա բարելավման կարիք, որը թելադրված է հան¬րային կյանքի նոր իրողություններով, երկրի անվտանգության ու առաջընթացի ապա¬հովման նոր հրամայականներով եւ պետք է նպաստի կառավարման արդյունա¬վետության բարձ¬րացմանը, երկրի ինքնիշխանության ամրապնդմանը, ժողովրդավարական գործընթացների հետագա զարգացմանը, մարդու հիմնական իրա¬վունքների եւ ազատությունների իրականացման երաշխավորման ու պաշտպանության առավել արդյունավետ կառուցակարգերի արմատավորմանը, ներքին հակասություններից զերծ կառավարման համակարգի սահմանմանը, դատական իշխանության եւ տեղական ինքնակառավարման համակարգերի անկախությանն ու ինքնուրույնությանը, ինչպես նաեւ անմիջական ժողովր¬դավարության ինստիտուտների կատարելագործմանը:

Հայեցակարգով առաջարկվում է կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարել կառավարման նախագահական համակարգի, որտեղ կկարեւորվի նաեւ խորհրդարանական հակակշիռների գործուն դերակատարությունը: Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերները պահանջում են ուժեղ եւ միասնական գործադիր իշխանություն, որն ի վիճակի կլինի ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում մոբիլիզացնել երկրի բոլոր ռեսուրսները եւ օպերատիվ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակի պահանջներին: Այս պարագայում Լեռնային Ղարաբաղի Հա նրապետության համար էականորեն մեծանում է գործադիր իշխանության կայունության հարցի կարեւորությունը: Նման կայունություն չի կարող երաշխավորել նաեւ կառավարման խորհրդարանական համակարգը, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարագայում, հաշվի առնելով Ազգային ժողովի փոքրաքանակությունը, կայուն մեծամասնության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն:

Կայունությանը զուգահեռ` գերկենտրոնացած իշխանական համակարգից խուսափելու համար պետք է առկա լինեն զսպումների եւ հակակշիռների արդյունավետ մեխանիզմներ, իսկ գործադիր իշխանությունն իր քաղաքականությունն իրականացնելիս պետք է հաշվի առնի խորհրդարանական մեծամասնության քաղաքական կամքը: Ուստի՝ Արցախի համար նախընտրելի է կառավարման այնպիսի համակարգ, որը, հիմնված լինելով կառավարման նախագահական համակարգի հիմնական սկզբունքների վրա, այդուհանդերձ, կկարեւորի նաեւ խորհրդարանական հակակշիռների գործուն դերակատարությունը:

Կառավարման այս ձեւում Հանրապետության նախագահն ուղղակիորեն ընտրվում է ժողովրդի կողմից, ինչը նախագահական համակարգի բնորոշ գիծն է: Հանրապետության նախագահը արտախորհրդարանական եղանակով ձեւավորում է գործադիր իշխանությունը եւ հանդիսանում է գործադիր իշխանության ղեկավարը, սակայն, ի տարբերություն դասական նախագահական համակարգի, Հանրապետության նախագահը՝ որպես գործադիր իշխա¬նության ղեկավար, ոչ միայն իրավական, այլ նաեւ քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջեւ, ինչպես պառլամենտական համակարգում: Ազգային ժողովը ձայների բացարձ ակ մեծամասնությամբ կարող է անվստահություն հայտնել Հանրա¬պետության նախագահին:

Քանի որ Հանրապետության նախագահն ընտրվում է ուղղա¬կիորեն ժողովրդի եւ ոչ թե խորհրդարանի կողմից, ինչպես խորհրդարանական հանրա¬պետություններում է, ապա նրան անվստահություն հայտնելն ինքնըստինքյան հանգեցնում է Ազգային ժողովի լուծարմանը, քանի որ եւ՛ Հանրապետության նախագահը, եւ՛ խորհր¬դարանն ունեն միեւնույն ժողովրդավարական լեգիտիմությունը: Կառավարման նախագահական համակարգում Հանրապետության նախագահը չունի պառլամենտն արձակելու լիազորություն եւ բոլոր այն դեպքերում, երբ Հանրապետության նախագահը եւ պառլամենտական մեծամասնությունը ներկայացնում են հակադիր քաղաքական մեծամասնություններ, պետական կառավարման համակարգը ոչ միայն անարդյունավետ է գործում, այլ նաեւ կարող է փակուղային իրավիճակներ առաջացնել: Հաշվի առնելով դա՝ նման փակուղային իրավիճակներից դուրս գալու համար Հանրապետության նախագահին տրվում է խորհրդարանն արձակելու լիազորություն, ինչը բնորոշ է խորհրդարանական երկրներին: Սակայն, ի տարբերություն խորհրդարանական հանրապետությունների, եթե Հանրապետության նախագահը լուծա րում է խորհրդարանը, ապա նաեւ Հանրապետության նախագահի նոր ընտրություն պետք է անցկացվի:

Ելնելով վերոնշյալ հիմնավորումներից՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարման համակարգի հետեւյալ հիմնական դրույթները.

1. Հանրապետության նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է:

2. Հանրապետության նախագահն ընտրվում է համընդհանուր, ուղղակի ընտրու¬թյուններով: Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են նույն օրը:

3. Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում այդ պաշտոնը /գործող նախագահի լիազորությունների ավարտին մնացած ժամանակով/ ստանձնում է Ազգային ժողովի նախագահը:

4. Հանրապետության նախագահն իրավունք ունի լուծարելու Ազգային ժողովը: Այդ դեպքում տեղի են ունենում Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:

5. Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իրավունք ունի անվստահություն հայտնելու Հանրապետության նախագահին: Այդ դեպքում տեղի են ունենում Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:

6. Հանրապետության նախագահի պաշտոնում կարող են առաջադրվել միայն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները:

7. Հանրապետության նախագահը նշանակում եւ ազատում է նախարարներին:

8. Հանրապետության նախագահն ունի օրենսդրական վետոյի իրավունք, որը կարող է հաղթահարվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

9. Ազգային ժողովն իրավունք ունի ձայների 2/3–ով, Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պաշտոնանկ անելու Հանրապետության նախագահին՝ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:

10. Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահ:

11. Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: