Եթե Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի եւ Հովսեփ Խուրշուդյանի  խափանման միջոցը փոխվի, կմասնակցե՞ն տեղական ինքնակառավարման ընտրություններին: NEWS.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսպես արձագանքեց  «Ժառանգության» ՏԻՄ ընտրություններից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությանը: 

«ՏԻՄ ընտրությունները պետք է մնան ՏԻՄ ընտրություններ եւ դրանից է կախված հետագա  ընտրական գործընթացները: Այսինքն՝ այստեղ պետք է ունենալ հաջողություններ եւ մասնակցել համապետական  ընտրություններին Խնդիրն ավելի խորքային է իրենց համար, որովհետեւ պետք է ունենան թեկնածուներ: Եթե Արմեն Մարտիրոսյանի,  Դավիթ Սանասարյանի եւ Հովսեփ Խուրշուդյանի խափանման միջոցը փոխվի, կմասնակցե՞ն»,-ասել է պատգամավորը»: 

Վերջինս նշել է, որ ՏԻՄ ընտրություններին «Ժառանգությունը» չի ունեցել մասսայական մասնակցություն:

«ՏԻՄ  ընտրություններին «Ժառանգության» մասնակցությունը եթե վերլուծենք՝  քանի տեղ է առաջադրվել, դժվար մտաբերենք, որ մասսայական մասնակցություն են ունեցել: Այս պարագայում հիմա բերել իրենց կուսակիցների հետ իրավական գործընթացները  կապել ու քաղաքականցնել, ընդամենը հուսահատ քաղաքական ուժի քայլ է»,-ասել է Հովհաննես Սահակյանը: