Բաքվի Հեյդար Ալիեւի անվան նավթավերամշակման գործարանը օգոստոսի 1-ից պրոֆիլակտիկայի նպատակով կանգնեցրել է արտադրությունը, հայտնել է SOCAR-ում Trend-ի աղբյուրը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տեխպրոֆիլակտիկան իրականացվում է պլանային կարգով եւ կտեւի մոտ մեկ ամիս: «Պրոֆիլակտիկայի ընթացքում կիրականացվեն տեխսպասարկում, սարքավորումների վիճակի վերլուծություն եւ այլ աշխատանքներ: Նավթամթերքի արտադրությունն սկսելու հստակ ժամկետ չկա, սակայն պլանավորված է սեպտեմբերի սկզբին»,- ասել է աղբյուրը:

Ներկայումս գործարանի արդիականացում է ընթանում, որն ավարտվելու է 2020 թվականին, որից հետո արտադրական հզորությունը կմեծանա: