«Սասնա ծռեր» խմբի արարքը պետք չէ ոչ հերոսացնել, ոչ էլ արդարացնել: Այս մասին այսօր` օգոստոսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա նշեց, որ այն ինչ արեց «Սասնա ծռեր» խումբը, ոչ մի բան չփոխեց Հայաստանում եւ ոչ մի արդյունք չտվեց:
«Ես կարծում եմ, որ զենքի ուժով Հայաստանում հարցեր լուծելն անհնար է եւ չի կարելի ոչ մի դեպքում գնալ այդ քայլին` իմանալով, որ ՀՀ իշխանություններն ունեն հնարավորություն այն ճնշելու: «Սասնա ծռերը» հաշվի չէին առել իրենց ռեսուրսները, մակերեսային որոշում էր դա: Եթե հերոսացնենք նրանց արարքը, հնարավորություն կստեղծենք եւ կարդարացնենք հետագա նման զինված խմբավորումների գործելաոճը: Պատերազմական իրավիճակում գտնվող երկրում նման բաներ չի կարելի թույլ տալ: Արդյունքում մահացավ երեք ոստիկան, ինչքան էլ մեղադրենք ոստիկաններին, նրանք էլ ընտանիք ունեն, հարազատներ, վերջապես իրավունք ունեն ապրելու: Նա նշեց, որ եթե «Սասնա ծռեր» խմբի տղաները նեղ անձնային նպատակ չունենային, ապա պետք է թույլ տային, որ քաղաքական հարթակ կազմվեր եւ այդպիսով շարունակեին իրենց պայքարը»,-ասաց նա:





























