ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 19-ին մերժեց «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամ Վարդան Գերավետյանի խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանի բողոքը:
«Առանց հիմնավորման մերժեց կալավորումը վերացնելու մեր միջնորդությունը: Կարելի է ասել, որ նախաքննական մարմինը դատարանի նկատմամբ նույնպես անհարգալից վերաբերմունք է դրսեւորում, քանի որ չի ցանկանում բերել այն փաստարկները, որոնց պատճառաբանությամբ անթույլատրելի է համարում Վարդան Գերավետյանի կալանավորումը վերացնելը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը:
Փաստաբանը նշեց նաեւ, որ Վարդան Գերավետյանն ունի առողջական խնդիրներ, նրան հետեւողական բուժում է անհրաժեշտ:
Վարդան Գերավետյանին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):





























