Արարատի մարզի Վեդի քաղաքում սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններին առաջադրվել է 2 թեկնածու:

Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, այս համայնքում միմյանց հետ կմրցեն գործող քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը, որին առաջադրել է իշխող «Հանրապետական» կուսակցությունը, եւ անկուսակցական Ալբերտ Սարոյանը, որը Վեդիի փոխքաղաքապետն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում Հանրապետության մի շարք քաղաքներում եւ գյուղերում: