Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 2 թեկնածու:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ առաջադրվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մեխանիկ Սպարտակ Սողոմոնյանը եւ Քաջարանի քաղաքապետարանի իրավաբան Մանվել Փարամազյանը:

Հետաքրքրական է, որ 14 տարի քաղաքապետ աշխատած Վարդան Գեւորգյանը չի առաջադրվել: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իր անձնական որոշումն է: Թե ինչու է նման որոշում կայացրել, պարզ չէ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում Հանրապետության մի շարք քաղաքներում եւ գյուղերում: