ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 24-ին, ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի եւ ավերածությունների պատճառ է դարձել:

«Խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների եւ տուժածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն եւ ոգու կորով: Աղոթում ենք վիրավորների առողջության համար եւ ցանկանում նրանց շուտափույթ ապաքինում:

Վստահ եմ, որ Իտալիայի իշխանությունների հետեւողական ջանքերի շնորհիվ կհաջողվի հնարավորինս արագ վերացնել աղետի հետեւանքները:

Բարեկամ Իտալիայի ժողովրդի հետ են մեր սրտերն ու մտքերը»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: