Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հրաժարական է ներկայացրել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Էֆքան Ալայի հրաժարականից հետո ՆԳ նոր նախարար է նշանակվել  Սոցիալական ապահովության նախարար Սուլեյման Սոյլուն։

Թուրքական Hurriyet-ի թղթակից Դենիզ Զեյրեքը գրել է, թե նախագահ Էրդողանի դրդմամբ է Էֆքան Ալան հրաժարականի դիմում գրել։