Կենտրոնական Իտալիայում փրկարարները երկրաշարժից 9 օր հետո փլատակներից դուրս են բերել երկրաշարժից Ռոմեո անունով շանը, հաղորդում է The Mirror-ը:

Ամատրիչե քաղաքում, որն առավել շատ է տուժել աղետալի երկրաշարժից, փրկել են Ռոմեո անունով ոսկեգույն ռետրիվերին: Փրկարարները փլատակներում աշխատանքներ իրականացնելիս լսել են շան հաչոցը: Թեեւ Ռոմեոն փլատակներում անցկացրել է 9 օր, լուրջ վնասվածքներ նրա մոտ չեն հայտնաբերել:

Շունը փոխանցել են տիրոջը: