Սեպտեմբերի 3-ին Բրատիսլավայում Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին։

Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները, գոհունակությամբ վերահաստատելով երկու հարեւան երկրների փոխադարձ հանձնառությունն առավել ամրապնդել ավանդական բարիդրացիական հարաբերություններն ու խորացնել համակողմանի փոխգործակցությունը, անդրադարձան երկկողմ օրակարագի մի շարք հարցերի։

Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները։