Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ Խանդո գյուղում նախնական տվյալներով, օգոստոսի 28-ին սպանված 79-ամյա Սեդա Սպերցյանի դին դեպքից միայն երկու օր անց են հայտնաբերել:
NEWS.am-ի հետ զրույցում գյուղացիներից պատմեցին, որ սպանվածի քրոջ որդին օգոստոսի 30-ին գնացել է նրա տուն եւ հյուրասենյակի հատակին մահացած հայտնաբերել տարեց կնոջը: Միայնակ ապրող կնոջ հարազատներն ու բարեկամները սկզբում մտածել են, որ տարեց կինը հանկարծամահ է եղել, սակայն, ավելի ուշ Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած որդին մոր մարմնի վրա հայտնաբերել է բռնության հետքեր եւ դիմել իրավապահներին:
Դեպքով իրավապահ մարմիններն արդեն զբաղվում են: Դեռեւս ձերբակալվածներ կամ կասկածյալներ չկան:
Սեդա Սպերցյանին հուղարկավորել են սեպտեմբերի 3-ին` Խանդո գյուղում:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ջավախքի Խանդո գյուղում օգոստոսի 28-ին սեփական տանը տարեց կին է մահացել, նախնական տվյալներով` նրան սպանել են: Կինն ապրում էր մենակ, նրա որդին բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում:




























