Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը դեմոկրատների կողմից առաջադրված իր մրցակից Հիլարի Քլինթոնին գերազանցում է ընդամենը 2 տոկոսով՝ Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների եզրափակիչ մասի մեկնարկից առաջ, հայտնում է CNN–ն:

Ըստ ու CNN եւ ORC International–ի հարցման տվյալների՝ Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների 45 տոկոսը, իսկ Քլինթոնի օգտին՝ 43 տոկոսը

Ընդ որում հարցման արդյունքներում նաեւ նշված են լիբերտարիանցիների կողմից թեկնածու Գերի Ջոնսոնի ու Կանաչների կուսակցության թեկնածու Ջիլ Սթայնի ձայները՝ 7 ու 2 տոկոս համապատասխանաբար:

Նշում են, որ Քլինթոնն ընդամենը մեկ ամիս առաջ 8 տոկոսով առաջ էր, բայց միլիարդատերն այս ընթացքում կարողացել էր կրճատել տարբերությունը ու նույնիսկ առաջ անցնել:

Reuters-ի եւ Ipsos-ի համատեղ հարցման տվյալներով, որը սեպտեմբերի սկզբին էր անցկացվել, Թրամփը 2016-ի հուլիսից սկսած առաջին անգամ է առաջ անցել Քլինթոնից հնարավոր ընտրողների ձայներով: