Մեծ Բրիտանիայի դատարանը հայտնի արմատական քարոզիչ Անջեմ Չոուդարիին դատապարտել է 5,5 տարվա ազատազրկման՝ «Իսլամական պետություն» խմբավորմանն աջակցելու համար, փոխանցում է BBC-ն:
Դատավճռի համաձայն՝ 49-ամյա քարոզիչը օնլայն դասախոսությունների ընթացքում եւ հոդվածներում իր հետեւորդներին կոչ է արել աջակցել ծայրահեղականներին: Դրանից զատ, նա Facebook-ի իր 32 հազար բաժանորդների շրջանում տարածել է ծայրահեղական բնույթի հաղորդագրություններ՝ նրանց կոչ անելով ճանաչել Սիրիայի եւ Իրաքի տարածքում ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հիմնած «խալիֆայությունը»:
Իրավապահները բազմիցս են հայտարարել նաեւ Չոուդարիի հետեւորդների եւ աշխարհի տարբեր վայրերում ահաբեկչություններ իրականացնողների միջեւ կապի բացահայտման մասին:





























