Ամերիկյան Թեխասի 27-ամյա բնակչուհի Մոնիկա Ռայլին ավելի քան 310 կգ է կշռում, բայց ցանկանում է ավելի գիրանալ: Ասում է՝ որքան գեր է, այնքան՝ սեքսուալ: Նա մտադիր է աշխարհի ամենագեր կինը դառնալ եւ, դատելով արդյունքներից, շուտով կհասնի դրան:
Ըստ Life-ի, Մոնիկայի 25-ամյա սիրած տղամարդը՝ Սիդը, հատուկ ուտեստներ է պատրաստում ընկերուհու համար, որպեսզի նա ավելի արագ գիրանա: Աղջկան դուր է գալիս միտքը, որ ընկերն ամեն ինչ անելու է իր փոխարեն: Նա, միաժամանակ, ցանկանում է երեխա ունենալ, որին կդաստիարակի իր ննջարանում եւ դայակ կվարձի, որպեսզի նա փոքրիկին հետեւի սենյակից դուրս:
Մոնիկան օրական 8 հազար կալորիա է օգտագործում եւ արդեն չի կարողանում շարժվել եւ ինքնուրույն լվացվել: Նա ամեն օր 6 տուփ թխվածքաբլիթ, 6 հատ երշիկ, հսկայական ափսե շիլա, 4 մաքչիքեն, 4 կրկնակի չիզբուրգեր եւ մեծ չափաբաժնով կարտոֆիլ, 30 հավի նագեթ, պանրով մակարոն եւ մեկ տուփ պաղպաղակ է ուտում:
Սիդն ասում է՝ աղջկան կկերակրի այնքան ժամանակ, մինչեւ նա որոշի նիհարել, քանի որ շատ է սիրում նրան եւ ուզում է սատարել:































