Վրաստանը պլանավորում է այսուհետ եւս երկրի բնական գազի պահանջարկն ապահովել Ադրբեջանից մատակարարումների հաշվին: «Բիզնես Գուզիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքով՝ «Գազպրոմ»-ի հետ փոխհարաբերությունների թեման շահարկելու հիմքեր չկան: «Վրաստան բնական գազի գլխավոր մատակարարը SOCAR ընկերությունն է (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն), որի հետ ունենք ռազմավարական կարեւոր եւ լավ հարաբերություններ»,- ասել է Կվիրիկաշվիլին: Նա ընդգծել է, որ Վրաստանի համար կարեւոր է այդ հարաբերությունների պահպանումը, քանի որ «նախկինում «Գազպրոմ»-ը բազմիցս գազն օգտագործել է քաղաքական նպատակներով»:

Միեւնույն ժամանակ վարչապետը ուշադրություն է դարձրել Վրաստանի էներգետիկ պոտենցիալի վրա՝ նշելով, որ երկիրը կարող է հասնել էներգետիկ կայուն հաշվեկշռի, ինչն անհրաժեշտ է տնտեսական զարգացման ապագայի համար: