Թայլանդի հարավում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 2 մարդ է զոհվել: Դեպքը տեղի է ունեցել Նարաթիվաթ նահանգում, տարրական դպրոցի հարեւանությամբ:

Ըստ Reuters-ի՝ պայթել է դպրոցի հարեւանությամբ կայանված մոտոցիկլետը: Զոհվել է մի տղամարդ եւ նրա 5-ամյա դուստրը, 8 մարդ վիրավոր է: