Լոնդոնում Բուքինգեմյան պալատի հարեւանությամբ վայրէջք կատարած բուժծառայության ուղղաթիռը տարհանել է վրաերթի ենթարկված հեծանվորդին: Այս մասին հաղորդում է Evening Standard-ը:

Աղբյուրի համաձայն՝ տղամարդը կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ է ստացել:

Պալատում արտակարգ ոչինչ չի պատահել, չնայած ուղղաթիռի հայտնվելը որոշակի իրարանցում է առաջացրել զբոսաշրջիկների եւ անցորդների շրջանում: