Փարիզի իշխանությունները մտադիր են հոկտեմբերին ֆրանսիական մայրաքաղաքում փախստականների առաջին ճամբարը բացել: Ըստ BBC-ի՝ նման որոշում կայացվել է՝ հաշվի առնելով Փարիզի փողոցներում ապրող եւ ապաստան հայցող բազմաթիվ մարդկանց առկայությունը:

Քաղաքապետ Անն Իդալգոն տեղեկացրել է, որ ճամբարում կկարողանա 400 տղամարդ բնակվել: Մեկ այլ ճամբար էլ՝ նախատեսված կանանց եւ երեխաների համար, մինչեւ տարեվերջ կբացվի Իվրի սյուր Սեն արվարձանում:

Փախստականների երկու կենտրոնի շինարարությունը, որոնց մասին հայտնել է Փարիզի քաղաքապետը, շուրջ 6.6 մլն եվրո կարժենան: Դրանք փախստականներին օթեւան եւ բուժօգնություն կտրամադրեն 5-10 օր ժամկետով: