ՆԱՏՕ-ին անդամակցությունը շարունակում է Ուկրաինայի ռազմավարական նպատակը մնալ: ЛІГА.net-ի փոխանցմամբ՝ այս մասին երկրի Գերագույն ռադայում հայտարարել է նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Նրա խոսքով՝ Ուկրաինան Դաշինքի երկրների հետ աննախադեպ սերտ համագործակցություն է հաստատել եւ կշարունակի աշխատել՝ կառույցին անդամակցության համար անհրաժեշտ չափանիշներին հասնելու համար:

«Այն ամենը, ինչ անում ենք պաշտպանության ոլորտում, անում ենք՝ ձեռքում ամուր բռնած այն կողմնացույցը, որի սլաքը հստակ ցույց է տալիս դեպի Հյուսիսային Ատլանտիկա»,- հավելել է նա:

Ըստ Պորոշենկոյի՝ երկու տարվա ընթացքում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության կողմնակիցների թիվը «զգալիորեն աճել է եւ արդեն գերազանցում է հակառակորդների թվին»: