Մեծ Բրիտանիայում՝ Քենթ կոմսությունում, պայթեցրել են Grain A էլեկտրակայանի խողովակը, որը երկրի ամենաբարձր բետոնե կառույցն էր, գրում է The Telegraph–ը: Դրա բարձրությունը 244 մետր է:

Կառույցի ապամոնտաժումը դեռ 2014-ի ապրիլին էր ծրագրված: Grain A-ն արտադրում էր բավականաչափ էլեկտրականություն միլիոնավոր տների մատակարարման համար, սակայն վնասակար արտանետումների պատճառով (այն նավթով էր աշխատում) չէր համապատասխանում էկոլոգիական պահանջներին: Դրա տեղում կառուցվել է Grain B կայանը, որը որպես վառելիք բնական գազ է գործածում, հայտնում է Lenta-ն: