Երեւանի Կոնգրես հյուրանոցի 6-րդ հարկից ընկած ու մահացած կինն այցելության էր գնացել հյուրանոցում օթեւանած իր բարեկամներին: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:

Կնոջ բարեկամները դեպքից հետո հեռացել են հյուրանոցից: Սենյակը, որի պատշգամբից ցած է ընկել Սիրիայի քաղաքացի, 32-ամյա Արշալույսը, առայժմ չի շահագործվում:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 7-ի առավոտյան: 

Ըստ հյուրանոցի աշխատակիցների տեղեկությունների` կինը ցած է նետվել ինքնասպանություն գործելու նպատակով: Նրան տեղափոխել էին համալսարանական կլինիկա, որտեղ գիտակցության չգալով մահացել էր:

Մահվան հանգամանքները պարզվում են: