Դեմքին 15 սմ երկարությամբ մազածածկույթով մոդելը դարձել է Բրիտանիայի ամենաերիտասարդ կինը, որը լիարժեք մորուք ունի: Այս մասին հաղորդել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները:

Բրիտանական Բերքշիր մոկսության Սլաու քաղաքի բնակչուհին՝ 24-ամյա Հարնամ Քաուրը, պատմել է, որ Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելը պատիվ է իր համար: Քաուրի խոսքով՝ մորուքն ինքնատիպ փորձ է՝ բարոյապես հաղթահարելու իր արտաքինի պատճառով տարիներ շարունակ լսած ծաղրին: Հարնամ Քաուրը հորմոնալ խանգարում ունի, որի նախանշաններից մեկն էլ դեմքին մազերի մեծ քանակությունն է:

BBC-ի հաղորդմամբ՝ 2016 թվականին նա դարձել է աշխարհի մորուքավոր կինը, որը որպես մոդել մասնակցել է Լոնդոնի Նորաձեւության շաբաթվա միջոցառումներին: